Լեգենդներ կոկոսի յուղի մասին. կոկոսի որ յուղն է վտանգավոր, եւ որը՝ ոչ

19/04/2016

«Ուղիղ միացման» ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինն ասել է, որ սննդի մեջ կոկոսի յուղի օգտագործման վնասակարությունն ակնհայտ չէ, սակայն, այնուամենայնիվ, վերջինիս առկայության մասին արտադրանքի վրա մակնշումը պարտադիր է: «ԱիՖ»-ը փորձել է հասկանալ, թե որ կոկոսի յուղը կարող է վնասակար լինել, եւ որը՝ ոչ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում կոկոսի յուղի շուրջ վեճերը չեն հանդարտվում, որը զարմանալի չէ: Կոկոսի յուղն այսօր օգտագործվում է կաթնամթերքի, մանկական սննդի, հրուշակեղենի եւ այլ սննդամթերքի արտադրության մեջ: Սակայն մինչ օրս հստակեցված չէ վերջինիս վնասակարության աստիճանը:

«Տարբերություն չկա»

Ապրիլի սկզբին ռուսական ԶԼՄ խոշոր ներկայացուցիչներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել է. «Կոկոսի յուղի ոչ մեծ քանակության օգտագործումն անվնաս է: Ոչ մի գիտական հիմնավորում չկա այն բանի, որ վերջինիս օգտագործումը հանգեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների: Ի դեպ, ամենից շատ կոկոսի յուղ օգտագործում են Մալայզիայի բնակիչները (1 շնչի հաշվով 36 կգ): Իսկ օգտագործման ամենացածր մակարդակը ԱՄՆ-ում է՝ (3,6 կգ): Եվրոպական երկրներում 11,5 կգ է, իսկ ՌԴ-ում՝ 4,5 կգ՝ 1 շնչի հաշվով»:

ՌԴ վիճակագրական ծառայության՝ 2015թ. 11 ամիսների տվյալներով Ռուսաստան է ներմուծվել 794 հազար տոննա կոկոսի յուղ, որը 23,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բայց այ այս տարվա հունվար ամսվա տվյալներով վերջինիս ներմուծումը 22,2%-ով կրճատվել է ՝ համեմատած նախորդ տարվա հունվար ամսվա տվյալների հետ:

«Այնուամենայնիվ, մենք առանց հսկողության մեծաքանակ կոկոսի յուղ ենք ընդունում Մալայզիայից եւ Ինդոնեզիայից: Ոչ ոք չի գնահատում ներմուծվող յուղի միացության տեսակը, այլ միայն ստուգում են քանակը: Իսկ դա ճիշտ չէ, - գտնում է Ռոսսելխոզնադզորի ղեկավարի օգնական Ալեկսեյ Ալեկսեյենկոն: - Ամենաէժան եւ ճարպաթթվային կազմի տեսանկյունից ամենավտանգավոր տեսակները կոկոսի յուղի ծանր միացություններն են, այ իսկ թեթեւ միացությունները ողջ աշխարհում գնահատվում են ամենաթանկը: Եվ ի՞նչ է ստացվում, որ մեզ հիմնականում վաճառու՞մ են թեթեւ տեսակները: Իհարկե, ո՛չ»:

Ալեկսեյենկոյի խոսքերով, արտադրանքի վրա որպես կենդանական ճարպի փոխարինիչ կոկոսի յուղի օգտագործման մասին մակնշող արտադրողները եւ չմակնշող արտադրողներն օգտագործում են միեւնույն կոկոսի յուղը: «Դա զուտ առեւտրային քայլ է: Նրանք, ովքեր չեն նշում, ուղղակի խուսափում են գնորդին «կոկոսի յուղ» արտահայտությամբ վախեցնելուց»,-ավելացրեց Ալեկսեյենկոն: «Սակայն, ոչ ոք չի նշում, թե յուղի հատկապես ինչ միացություն եւ ինչ քանակով է նա օգտագործում: Իսկ դա այն հիմնական ցուցանիշն է, որից կախված է մեր առողջությունը»:

Հնարավոր չէ՞ ապահովել սնունդով՝ առանց կոկոսի յուղի

«Ռոսկոնտրոլ» սպառողների իրավունքների պաշտպանության միությունը կոկոսի յուղ հայտնաբերել է կաթնաշոռում, կարագում, պանրում, պանրիկներում, շոկոլադե կոնֆետներում, պաղպաղակում: Մեծամասամբ պիտակի վրա բացակայել է նշումը կոկոսի օգտագործման մասին»,-ասում է վերոնշյալ միության PR-տնօրենը: «Արտադրողն էականորեն տնտեսում է՝ օգտագործելով կենդանական ճարպերի փոխարեն բուսական յուղեր, սակայն վաճառում է՝ իր իրական գնից ավելի թանկ. դա սարսափելի է»: «Ռոսկոնտրոլի» փորձագետները համոզված են, որ շուկայում կեղծիքի առկայությունը ոչ միայն սպառողին խաբել է, այլ նաեւ հարված է բարեխիղճ արտադրողին: Արդյունքում այն կարող է հանգեցնել որակյալ արտադրանքի համատարած վերացման ռուսական շուկայից, կարծում է Տիխմյանովան:

Չնայած դրան՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավարի օգնականը գտնում է, որ Ռուսաստանում կոկոսի յուղի առթիվ անհանգստություններն արդիական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրորեն չի սահմանվել, թե կոկոսի յուղի որ միացություններն են վտանգավոր, եւ որոնք՝ անվտանգ: «Պետք է հստակ որոշել բուն կոկոսի յուղի բաղադրության թույլատրելի առանձնահատկությունները: Իսկ առայժմ մենք որսում ենք միայն նրանց, ովքեր օգտագործում են կոկոսի յուղ, եւ այդ մասին չեն նշում արտադրանքի պիտակի վրա»,-նշում է Ալեկսեյենկոն: «Պետք է տարանջատել այն յուղերը, որոնք օգտագործում են սննդամթերքի արտադրության մեջ եւ դրանք, որոնք օգտագործվում են տեխնիկական նպատակներով, օրինակ՝ դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և այլն: Այդ ժամանակ այլեւս ոչ ոք կոկոսի յուղի հետ կապված խնդիր չի ունենա»:

Կաթնամթերք արտադրողների միության պատասխանատու քարտուղար Լարիսա Աբդուլլաեւան այնուամենայնիվ գտնում է, որ անգամ սննդային կոկոսի յուղը մարդու օրգանիզմի համար օգտակար հատկանիշներ չունի: «Ներկայումս բոլորը սկսել են ասել, որ կոկսի յուղն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն դա տեղ է ունենում այն պատճառովմ որ ճգնաժամի ժամանակ մարդկանց պետք է ինչ-որ կերպ սնել: 15 տարի առաջ մենք կոկոսի յուղ ընդհանրապես չէինք ուտում, եւ հրաշալի ապրում էինք. ողջ կաթնամթերքն իսկապես կաթից էր: Դժբախտությունն այն է, որ կոկոսի յուղի օգտագործումը հատկապես մեծածավալ է հենց կաթնամթերքի արտադրության մեջ: Մենք կարծում ենք, որ կաթնամթերքից օգուտ ենք ստանում, սակայն իրականում չգիտենք, թե ինչ ենք ուտում: Ի դեպ, վերջինիս համար մինչ օրս արտադրողը ենթարկվում է չնչին տուգանքների»,-նշել է Լ.Աբդուլաեւան:

Աղբյուրը՝ http://www.aif.ru/

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups