Հայտարարություն

06/04/2017

Հարգելի՛ պարենային եւ ոչ պարենային արտադրանք արտադրողներ, ներկրողներ, արտահանողներ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությունն իրականացնում է պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում՝ ՀՀ կառավարության «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» 2016թ.-ի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման համաձայն և հիմնվելով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների վրա:

Հայտերը կարող եք ներկայացնել համաձայն տրամադրվող ձևաթղթի պահանջների:

Պետական գրանցում կարող են ստանալ Մաքսային միության տարածքում արտադրվող և Մաքսային միության տարածքից դուրս արտադրված, ինչպես նաև նոր արտադրատեսակներ:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը որպես Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբարատորիաների միասնական ռեեստրում ներառված և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներով գործող նշանակված մարմին իրավասու է մատուցել Ձեզ պետական գրանցման ծառայություններ:

Սպասում ենք Ձեր արձագանքներին և վստահեցնում, որ մենք կդառնանք գործընկերներ:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups