Պահանջված և արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետության բուհերի հետ

01/11/2017

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Ա.Թարվերդյանից ստացված գրության համաձայն` «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունում կազմակերպվեց գործնական ուսուցում «Սննդամթերքի փորձարկումները ISO/IEC17025:2005 ստանդարտի պահանջներով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում» թեմայով:

Գործնական ուսուցումն անցկացվեց ս.թ.  հոկտեմբեր ամսվա ընթացքում, որին մասնակցեցին ՀԱԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները:

Պրակտիկայի օրերին ուսանողներին ներկայացվեց սննդամթերքի անվտանգության ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պահանջները, սննդամթերքի անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդները և դրանք սահմանող նորմատիվ փաստաթղթերը:

Մեկնաբանվեցին ISO/IEC 17025 ստանդարտի հիմնարար դրույթները՝ կառավարման և տեխնիկական պահանջները ու դրանց ներդրումը փորձարկման լաբորատորիայում: Առանձնակի ուշադրություն հրավիրվեց չափումների հետևելիության և չափումների անորոշության գնահատման, ինչպես նաև միջլաբորատոր համեմատությունների, մասնագիտական որակավորման թեստերի  (PT) իրականացմանը:

Պրակտիկան ավարտվեց թեստային հարցաշարերի միջոցով ուսանողների գնահատմամբ: Մասնակիցները գնահատման թերթիկներում առանձնացրեցին նման պրակտիկաների անհրաժեշտությունը՝ հատկապես արդիական գիտելիքներ ձեռքբերելու և հետագայում դրանք կիրառելու համար:

ՀՀ բուհերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունը էապես նպաստում է և իր ավանդն է բերում  ոլորտի մրցունակ մասնագետների ձևավորման՝ մեր երկրի համար առաջնահերթ խնդրում:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups