Ուսանողների այցը «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիա

21/10/2019

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները այցելեցին «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիա: Նրանք ծանոթացան մանրէաբանական ու ֆիզիկաքիմիական և քիմիական բլոկներում իրականացվող փորձարկումներին: Ուսանողները մասնակցեցին մասնագետ-փորձարկողների կողմից կատարվող մի շարք փորձարկումների, ձեռք բերեցին հմտություններ և փորձ, ինչպես նաև գիտելիքներ փորձարկման լաբորատորիային ներկայացվող և միջազգային ստանդարտով սահմանված կոմպետենտության պահանջների վերաբերյալ:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups