Հավատարիմ մեր կարգախոսին. «Կոմպետենտ մասնագետների առկայությունը երկրի առաջընթացի և զարգացվածության գրավականն է»

24/10/2019

Հոկտեմբերի 23-ին «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» փորձարկման լաբորատորիան հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Պարենամթերքի ստանդարտացում, սերտիֆիկացում և փորձաքննություն» մասնագիտության 4-րդ կուրսի թվով 20 ուսանողի:

Փորձարկման լաբորատորիայում նրանք ծանոթացան սննդամթերքի տարբեր խմբերում մանրէաբանական և քիմիական ցուցանիշների որոշման մեթոդներին, փորձարկման ընթացակարգերին, սարքավորումների և չափման միջոցների շահագործման, փորձարկման արդյունքների գնահատման պահանջներին: Ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց կատարելու ինքնուրույն փորձարկումներ և գնահատելու միմիանց աշխատանքը:

Ուսանողները փաստեցին, որ իրենց այցելությունը արդյունավետ էր և ձեռք բերեցին նոր գիտելիքներ:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups