








«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան իր արդիական սարքավորումներով, հմուտ և ժամանակակից պատրաստվածություն ունեցող անձնակազմով բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵԱՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳԸ» կարող է աջակցել հայտատուներին ռուսական գնահատման մի շարք մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևակերպման գործընթացներում: