«Halal» սերտիֆիկատ


«HALAL» սերտիֆիկատի տրամադրում

17/08/2015

«Հալալ» հավաստագրումը տարածված է բոլոր երկրներում. եզրույթն ինքնին նշանակում է թույլատրված լինել և համապատասխանել իսլամական, մահմեդական կանոններին: Այս հավաստագրման կիրառումը կարգավորվում է պարենային միջազգային չափանիշներով՝ Codex Alimentarius CAC / GL 24-1997, որը մեթոդոլոգիական ուղեցույց է ներառում այս եզրույթի ընդհանուր օգտագործման համար:

«Հալալ» հավաստագրման գործընթացը փաստաթղթավորված կարգ է, որի ընթացքում անկախ՝ երրորդ կողմի լաբորատորիայի կողմից համապատասխանության հաստատում է իրականացվում՝ հումքի, հավելումների, համեմունքների, արտադրանքի, արտադրական տարածքների և օգտագործված միջոցների նկատմամբ:

«Հալալ» հավաստագրման նպատակները հետևյալն են՝

  • Աջակցել մահմեդական սպառողներին ապրանքների և ծառայությունների ճիշտ ընտրության կատարման գործում (մասնավորապես՝ հանրային սննդի ծառայությունների ոլորտում).
  • Պաշտպանել սպառողներին անբարեխիղճ արտադրողներից.
  • Դյուրացնել արտահանման ընթացակարգերը դեպի իսլամական պետություններ (Իրան, ԱՄԷ եւ այլն).

«Հալալ» հավաստագրումը լիովին կամավոր գործընթաց է:

Ցանկացած կազմակերպություն, որը գործում է հետևյալ երկրներում, կարող է դիմել մեզ՝ «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար՝

Աֆղանստան, Իրան, Իրաք, Հայաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

Մանրամասների համար կապնվեք մեզ հետ»

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups