Մեր ձեռքբերումները


Մեր ձեռքբերումները

07/08/2015

Ընկերության փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է «GSA»-ի և Հավատարմագրման ազգային մարմնի կողմից և արժանացել է ISO 17025:2005 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի և հավատարմագրման վկայագրի (2014-2017թթ., 2017-2021թթ.):

Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան Գերմանիայի Չափագիտության ինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և ներկայումս եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳԸ» կարող է աջակցել հայտատուներին ռուսական գնահատման մի շարք մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևակերպման գործընթացներին:

Ընկերության փորձարկման լաբորատորիան բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵԱՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups