Շիրակի պետական համալսարանի դասընթացները՝ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ի Շիրակի մասնաճյուղի լաբորատորիայում
8 օր առաջ
ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Կենսաբանություն», «Դեղագործական քիմիա» և «Կենսատեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները գործող ՄԿԾ-ների ուսումնական պլաններում հաստատված լաբորատոր պարապմունքները և ուսումնագործնական դասընթացները երկկողմ համաձայնությամբ անցկացնում են սննդամթերքի անվտանգության բնագավառում փորձարկում իրականացնող «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի Շիրակի մասնաճյուղի լաբորատորիայում։
Մարտի 27-ին, 28-ին և 30-ին դասախոսներ Ա․ Ալեքսանյանի, Լ․ Մելքոնյանի, Գ․ Օքսուզյանի ղեկավարությամբ ուսանողներն այցելեցին լաբորատորիա։ Նրանք ծանոթացան «Նմուշների ընդունման և պահպանման», «Ֆիզիկաքիմիական փորձաքննության», «PCR» (ԴՆԹ-ի անջատում), «Սննդամիջավայրերի պատրաստման և լցման», «Մանրէաբանական ցանքսերի» ենթաբլոկների կառուցվածքներին և աշխատանքներին։
Այնուհետև կազմակերպվեց հեռավար թրեյնինգ-դասընթաց, որը վարեց «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության ուսումնական կենտրոնի ղեկավար և որակի կառավարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, որակի էկոլոգիական և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտոր Հ․ Բատիկյանը։ Դասընթացի թեման էր՝ «Փորձարկման լաբորատորիայի կոմպետենտությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի»։
Ուսուցումը կանցկացվի շաբաթական 4-6 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր պարապմունքից հետո ուսանողներին կհատկացվեն ուսումնամեթոդական փաստաթղթեր, ուսուցման արդյունավետությունը կգնահատվի թեստավորման միջոցով:
Դասընթացից հետո ՇՊՀ գործընկեր լաբորատորիայի աշխատակիցներն ուսանողներին հատկացրեցին ուսումնամեթոդական նյութեր:
https://shsu.am/add-0304-01/