Ուսումնագործական դասընթացներ և լաբորատոր պարապմունքներ՝ նվիրված սննդամթերքի անվտանգությանը, լաբորատոր փորձարկումներին և փորձարկման լաբորատորիաներին ներկայացվող պահանջներին

7 օր առաջ

2023թ․-ին մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունն իր Ուսումնական Կենտրոնի միջոցով Շիրակի պետական համալսարանի «Կենսատեխնոլոգիա», «Դեղագործական քիմիա» և «Կենսաբանություն» ուղղություններով մասնագիտացող ուսանողների համար կազմակերպեց և անցկացրեց երկամսյա ուսումնագործական դասընթացներ և լաբորատոր պարապմունքներ՝ նվիրված սննդամթերքի անվտանգությանը, լաբորատոր փորձարկումներին և փորձարկման լաբորատորիաներին ներկայացվող պահանջներին։

Դասընթացներն անցկացվեցին հեռահար՝ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության Երևանի մասնաճյուղում, իսկ լաբորատոր պարապմունքները՝ «Շիրակի մարզային կենտրոն» փորձարկման լաբորատորիայում։

Դասընթացները վարեց ընկերության որակի կառավարիչ և Ուսումնական Կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Հ․Բատիկյանը, գործնական աշխատանքերն անցկացվեցին Շիրակի Մարզային Կենտրոնի լաբորատորիայի աշխատակիցներ Շ․Ավդալյանի և Գ․Աբգարյանի ղեկավարությամբ։

Դասընթացներն ավարտվեցին թեստավորմամբ և մասնակիցներին սերտիֆիկատների շնորհմամբ։

Ուսանողները դասընթացները գնահատեցին արդյունավետ, ուսանելի և օգտակար։