Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք
Մեր ընկերությունը կօգնի Ձեզ իրականացնելու երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի պետական գրանցում, մասնավորապես՝
կաթնային ծծակներ, լատեքսային, ռետինե կամ սիլիկոնե ծծակներ,
մեկանգամյա օգտագործման սանիտարահիգիենիկ ապրանքներ (տակդիրներ, ներքնաշորեր, բարուրներ, հիգիենիկ բամբակյա փայտիկներ (քթի և ականջների համար),
մինչև 3 տարեկան երեխաների համար սպասք (բաժակներ, ափսեներ, ամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշեր և այլ նմանատիպ ապրանքներ սննդամթերքի համար),
մինչև 3 տարեկան երեխաների համար ատամի խոզանակներ, ատամի էլեկտրական խոզանակներ, որոնք աշխատում են հոսանքի քիմիական աղբյուրներով, լնդերի մերսիչներ և նմանատիպ այլ միջոցներ,
մինչև 3 տարեկան երեխաների համար 1-ին շերտի արտադրանք, սպիտակեղեն տրիկոտաժե և տեքստիլ նյութերի,
մինչև 3 տարեկան երեխաների համար 1-ին շերտի տրիկոտաժե գուլպաներ,
մինչև 3 տարեկան երեխաների համար 1-ին շերտի գլխարկներ (ամառային)՝ տրիկոտաժե և տեքստիլային նյութերից։