Առաջին գրանցված լաբորատորիան միասնական ռեեստրում

30/03/2015

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ն առաջինն է գրանցված համապատասխանության գնահատման նշանակված մարմինների ռեեստրում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով աշխատելու համար:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության փորձարկման լաբորատորիան իր արդիական սարքավորումներով, հմուտ և ժամանակակից պատրաստվածություն ունեցող անձնակազմով բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:

Կարևորում ենք, որ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը լիարժեքորեն իրականացնում է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ТР ТС) պահանջները ամբողջ ծավալով՝ դրանով հավաստելով իր ուղղվածությունը դեպի սպառողները և խնայելով նրանց համար թանկ ժամանակը:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳԸ» կարող է աջակցել հայտատուներին ռուսական գնահատման մի շարք մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևակերպման գործընթացներում:

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups