Որակի կառավարման համակարգեր ISO 9001:2008 ստանդարտի համաձայն

31/07/2015

Ի՞նչ առավելություններ է տալիս կազմակերպությանը ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխան ներդրված և սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը:

  • Ստանդարտացվում են բոլոր գործընթացները և ընթացակարգերը, գրավոր ձևակերպվում և հիմնավորվում՝ որդեգրելով ISO-ի հիմնարար պահանջները. «Ինչ չի գրվում, այն չի կատարվում»:
  • Ղեկավարությունը և անձնակազմը խոսում են նույն լեզվով, հետևում են նույն արժեքներին:
  • Ապահովվում է բոլոր գործընթացների թափանցիկությունը, արդյունավետ հսկումը և անհամապատասխանությունների դեպքում՝ ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների կատարումը:
  • Կրճատվում կամ բացառվում են ոչ որակյալ ծախսերը, վատնումները, գերածախսերը:
  • Կանոնակարգվում է կազմակերպության ներքին խոհանոցը:
  • Երաշխավորվում է կազմակերպության կայուն (ստաբիլ) գործունեությունը:
  • Կազմակերպությունը ձեռք է բերում ճգնաժամային պայմաններում գոյատևելու ինքնապահպանման միջոց և գործիք:
  • Բարձրանում է կազմակերպության վարկանիշը և վստահությունը սպառողների և այլ շահագրգիռ կողմերի մոտ:
  • Պահպանվում են պետության, հանրության  հետ բարենպաստ հարաբերությունները:

Վերոնշյալ որակի կառավարման ISO 9001 և էկոլոգիական կառավարման ISO 14001 համակարգերի համատեղ գործարկումն ընկերությանը տալիս է մի շարք առավելություններ, որոնցից են՝

  • Կազմակերպության վարչատնտեսական կառավարման համակարգի շարունակական բարելավում.
  • Բոլոր օղակների համաձայնեցված և արդյունավետ փոխգործակցություն.
  • Ներքին կապերի թվի կրճատում.
  • Համակարգի շարունակական փոխադարձ խթնում.
  • Ներքին և արտաքին աուդիտների ծախսերի օպտիմալացում.
  • Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առկա ցանցերի և տվյալների բազայի օգտագործում.
  • Բիզնեսի, որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի ընդհանուր քաղաքականություն:

Մանրամասների համար կապնվեք մեզ հետ»

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups