Էկոլոգիական կառավարման համակարգերի ներդրում՝ ISO 14001:2004 ստանդարտի համաձայն:

02/08/2015

Կազմակերպության էկոլոգիական կառավարման ISO 14001 համակարգի սերտիֆիկատը`

  • շրջակա միջավայրի պահպանման պաշտոնական հավաստումն է,
  • սպառողների շրջանում վստահության և վարկանիշի ձեռքբերումն է,
  • շրջակա միջավայրի վրա էական ազդեցությունների բացահայտման ու ռիսկերի կառավարման երաշխիքն է:

ISO 14001 ստանդարտի պահանջներով էկոլոգիական կառավարման համակարգի ներդրումը կազմակերպությանը տալիս է մի շարք օգուտներ, այդ թվում՝

Մրցունակության բարելավում՝

  • կազմակերպության իմիջի և արտադրանքի շուկայական բարձր գնի ապահովում.
  • ներդրողների չափանիշներին համապատասխանություն.
  • բնակչության և հանրության հետ հուսալի և տևական հարաբերությունների ստեղծում:

Կազմակերպության գործունեության բարելավում՝

  • շրջակա միջավայրի համակարգված պաշտպանություն.
  • արտադրանքի և շրջակա միջավայրի որակի համատեղ բարձրացում.
  • աշխատակիցների էկոլոգիական գիտակցության բարձրացում.
  • առողջության և աշխատանքի անվտանգության պահպանման ապահովում.
  • շարունակական ուսուցում:

Ռիսկերի նվազեցում՝

  • օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխանություն.
  • շարունակական բարելավում.
  • վարչատնտեսական կառավարման հստակեցում.
  • միջադեպերի նվազեցում.
  • անհամապատասխանությունների և ռիսկերի հայտնաբերում.
  • վթարայնության մակարդակի իջեցում:

Ծախսերի կրճատում՝

  • էկոլոգիական բնութագրերի բարելավում.
  • արդյունավետության բարձրացում.
  • գնի և ծախսերի նվազեցում.
  • կապիտալի մուտքերի բարելավում.
  • ռեսուրսների և էներգիայի խնայողություն:

Վերոնշյալ էկոլոգիական կառավարման ISO 14001 և որակի կառավարման ISO 9001 համակարգերի համատեղ գործարկումն ընկերությանը տալիս է մի շարք առավելություններ, որոնցից են՝

  • Կազմակերպության վարչատնտեսական կառավարման համակարգի շարունակական բարելավում.
  • Բոլոր օղակների համաձայնեցված և արդյունավետ փոխգործակցություն.
  • Ներքին կապերի թվի կրճատում.
  • Համակարգի շարունակական փոխադարձ խթնում.
  • Ներքին և արտաքին աուդիտների ծախսերի օպտիմալացում.
  • Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առկա ցանցերի և տվյալների բազայի օգտագործում.
  • Բիզնեսի, որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի ընդհանուր քաղաքականություն:

Մանրամասների համար կապնվեք մեզ հետ»

anim-2-1 anim-2-2 anim-2-3 anim-2-4 anim-2-5 anim-2-6 anim-2-7 anim-2-8
Start Ups